«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մոտ պատանդ մնացած երեխաները հոգեպես ծանր վիճակում են, նրանցից աղջիկն ամբողջ գիշեր չի քնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է երեխաների մորաքույրը՝ Արփի Ավետիսյանը։
«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած են, որ լուրեր ենք լսում, երեխան ականջները փակում ու լացում է, ասում է՝ ես չեմ ուզում հիշել»,– ասել է Արփի Ավետիսյանը։
Նշենք, որ այս պահին երեխաների մորը՝ Անի Ավետիսյանին, վիրահատում են։ Արփի Ավետիսյանի խոսքով, վիրահատությունն արդեն շուրջ 4 ժամ է՝ տեւում է. «Ասել էին, որ ճնշումը շատ ցածր է՝ 90-40 է, հեմոգլոբինը ցածր է, քանի որ շատ արյուն է կորցրել։ Անոթային վնասվածք է, բեկորային փշրվածք, ոսկորը պետք է իմպլանտով հավաքվի, ոտքը կարճանալու է, վեց ամիս անց նորից վիրահատելու են։ Դեռ շատ երկար ապաքինում է պետք քրոջս։