Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր
Հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոնտիկների» խաչմերուկում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։