Խաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Հասարակություն

«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․

«Ինչո՞ւ է շտապում Ալիևը

«Ամբողջ մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների վրա բարդելը անարդար է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես տարածքային պահանջներ էին ներկայացնում Ադրբեջանին, փորձում էին անիմաստ և ոչ կոռեկտ հայտարարություններով վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ամենը»,- կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հրապարակային դժգոհության բավականին ակնհայտ ցուցադրություն է։

Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից ու վերջինիս նախկին հայտարարություններն ու դիրքորոշումները անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման գործիք։

Պաշտոնական Երևանն իր քաղաքականության առանցքում դրել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, սակայն Բաքուն, փոխանակ մեղմելու հռետորաբանությունը, վերջին շրջանում հետևողականորեն կոշտացնում է այն։

Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ամրագրել պատերազմի հետևանքով ձևավորված ուժային առավելության քաղաքական արդյունքները՝ գիտակցելով, որ տարածաշրջանային ներկայիս հարաբերակցությունը հավերժ չէ։

Այս վարկածի օգտին է խոսում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հռետորաբանությունը։

Մի կողմից նա հայտարարում է, որ Ադրբեջանն արդեն ապրում է խաղաղության պայմաններում, զարգանում են հայ-ադրբեջանական առևտրային ու գործարար կապերը, իրականացվում են վստահության ամրապնդման միջոցառումներ, մյուս կողմից՝ նույն Հաջիևը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, և միայն դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն։

Սա հակասություն չէ, այլ աշխատանքի բաժանում։ Առաջին ձևակերպումը միջազգային լսարանի համար է, երկրորդը՝ Երևանին հասցեագրված մեսիջ՝ ստանձնած պարտավորությունը կատարելու հիշեցումով:

Ուշագրավ է Հաջիևի մեկ այլ ձևակերպում։ Նա հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև «հայ ժողովրդի հետ»։

Ադրբեջանին, ըստ էության, բավարար չէ միայն գործող իշխանության համաձայնությունը. Բաքուն ցանկանում է, որ իր համար սկզբունքային փոփոխությունները Հայաստանի ներսում ստանան հանրաքվեով ամրագրված լեգիտիմություն և հնարավորինս անշրջելի բնույթ։

Բայց ինչո՞ւ է Բաքուն շտապում հենց հիմա։

Բաքուն շտապում է որովհետև նախապայմանն արդեն Հայաստանի գործող իշխանության օրակարգում է, և ցանկացած ուշացում իր մեջ ռիսկ է պարունակում:

Պատճառներից մեկը կարող է լինել նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը և, առաջին հերթին, Իրանի գործոնի ուժեղացումը։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային սահմանների փոփոխությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար կարմիր գծեր են։ Իրանը հատկապես զգայուն է Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նկատմամբ՝ դրանք դիտարկելով սեփական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։

Եթե Իրանը կարողանա իր տարածաշրջանային ազդեցությունը կապիտալիզացնել, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է սահմանափակել Հայաստանի նկատմամբ Բաքվի ներկայիս ճնշման հնարավորությունները։

Հենց այստեղ է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ստանում լրացուցիչ նշանակություն։ Խոսքը միայն խաղաղության պայմանագրի ստորագրման մեխանիկական նախապայմանի մասին չէ. Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում իրավաքաղաքական մակարդակով ամրագրել իր համար ցանկալի արդյունքը։

Եվ այդ արդյունքը չի սահմանափակվելու միայն Անկախության հռչակագրին արվող հղումը հանելով. «Արևմտյան Ադրբեջան» պատումն ու միջանցքային տերմինաբանությունը չեն անհետանալու այն պահին, երբ հղումը հանվի։ Հաջիևի «վերջին քայլ»-ը վերջին քայլ է միայն Բաքվի այսօրվա պահանջներում, վաղը վստահաբար կհայտնվի պահանջների նոր ցանկ։

Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։

Այս պահին հրապարակային փաստերը բավարար չեն՝ նման միանշանակ եզրակացության համար։ Ավելի տեսանելի է մեկ այլ միտում՝ Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ այն, ինչ հետագայում կարող է շատ ավելի դժվար հասանելի լինել։

Բաքուն դեռ չի համարում, որ Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում է ստանալ։ Եվ շտապում է ստանալ դա հիմա, քանի դեռ Երևանում կա կառավարություն, որը Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջը համարում է սեփական օրակարգ, և քանի դեռ տարածաշրջանային զարգացումները չեն փակել Հայաստանի նկատմամբ միակողմանի ճնշման ներկայիս «հնարավորությունների պատուհանը»»։