Նանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է
Մշակույթ

«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն

Հատված Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզից՝ Դարբնիկի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերի և զանգերի օծման արարողության առիթով
 
03.10.2026թ.
 
ԽԱՉԸ՝ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՎԵՏԱՐԱՆ,
ԶԱՆԳԸ՝ ԼՍԵԼԻ ԱՎԵՏԱՐԱՆ
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Դարբնիկ համայնքի կյանքում պատմական օր է։ Նորակառույց, հոյակերտ այս եկեղեցու գմբեթը պսակավորվեց օծված խաչով, և նրա զանգերն օծմամբ սրբագործվեցին՝ աղոթքի հրավերը տարածելու Դարբնիկի տների ու դաշտերի վրա։ Եկեղեցու ամբողջական օծման սրբազան օրը դեռ առջևում է, բայց այսօր արդեն, այս սուրբ վայրից մեզ է հասնում մի կարևոր պատգամ. Աստծո խոսքը հռչակվում է խաչի լուռ վկայությամբ և զանգի արթնացնող ձայնով։ Խաչը տեսանելի է, զանգը՝ լսելի։ Խաչը վկայում է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ․ Գ 16)։ Իսկ զանգը, հնչելով, կարծես կրկնում է Տիրոջ կոչը. «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք» (Մատթ․ ԻԶ 41)։ Այսպես են հանդիպում խաչն ու զանգը, մեկը՝ որպես Քրիստոսի սիրո թարգման, մյուսը՝ որպես այդ սիրո ղողանջ։

Սիրելի՛ քրիստոնյաներ,

Խաչը վեր է խոյանում եկեղեցու գմբեթին, որպեսզի նրա խորհուրդն իջնի մեր կյանք։ Իսկ ո՞րն է խաչի խորհուրդը։ Խաչափայտի վրա Քրիստոսի մահը ձախողում չէր՝ հետո հարության հրաշքով շտկված։ Խաչի խորագույն խորհուրդն այն է, որ Քրիստոսի մահն ինքնին սիրո հաղթանակն էր, և հարությունը բացահայտեց այն, ինչ արդեն նվաճվել էր խաչի վրա։ Այդ հաղթանակի մասին է ավետում խաչված Փրկչի վերջին խոսքը․ «Ամեն ինչ ավարտված է» (Հովհ. ԺԹ 30)։ Սա հուսահատության ճիչ չէր, հաղթանակի կանչ էր։ Հաղթում է այն սերը, որ մինչև վերջ գնաց, իրագործվում է այն զոհաբերությունը, որին տառապանքն ի վիճակի չեղավ կանգնեցնելու, փառավորվում է այն հավատարմությունը, որին ատելությունն իր ողջ զորությամբ չկարողացավ կոտրել։ Գողգոթայի վրա խավար ուժերը Քրիստոսին մատնեցին չարչարանքի և մահվան, բայց ի զորու չեղան փոխելու նրա սերը։ Ահա՛ խաչի հաղթանակը՝ սեր մահվան պես հզոր, որ հրաշափառ հարությամբ ավետում է կյանքի հաղթանակը մահվան դեմ։

Մենք այսօր օծեցինք նորակառույց եկեղեցու խաչը՝ որպես Քրիստոսի փրկագործ սիրո տեսանելի վկայություն։ Սակայն Խաչը միայն եկեղեցու գմբեթը պսակող նշան չէ․ այն կոչ է՝ մեր կյանքը խաչի խորհուրդով ապրելու, սիրելու այնպես, ինչպես Քրիստոս սիրեց մեզ, և քայլելու նրա մատնանշած ճանապարհով՝ հավատարմությամբ, արդարությամբ և ճշմարտությամբ։ Խաչը ձև չէ, որ պարզապես կրում ենք, խաչը բովանդակություն է, որով ապրում ենք։ Քրիստոսի խաչը մեզ ասում է՝ մի՛ վախեցիր սիրելուց, նույնիսկ երբ սերը տառապանք է պահանջում, մի՛ նահանջիր բարությունից, նույնիսկ երբ չարությունը թվում է զորեղ, մի՛ սակարկիր արդարությունը, նույնիսկ երբ պայքար է ենթադրում, քանի որ Գողգոթան արդեն տվել է վերջնական պատասխանը․ սերը՝ խաչված է, բայց չպարտված, մահվան մատնված, բայց հարությամբ հաղթական, և այսօր մեզ ասում է՝ «Ամեն ինչ ավարտված է», և ավարտված է կյանքի հաղթանակով։

Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ,

Այժմ նայենք այս եկեղեցու օծված զանգերին։ Եթե Խաչը եկեղեցու գմբեթից տեսանելիորեն հռչակում է Քրիստոսի սերը, ապա զանգը նույն ավետարանը հնչեցնում է լսելի կերպով։ Նրա ղողանջը եկեղեցու կանչն է, որ մարդուն դուրս է բերում առօրյայի աղմուկից և հրավիրում կանգնելու Աստծո ներկայության մեջ։ Սուրբ Գրքում Աստծո ժողովուրդը հավաքվում էր շեփորի ձայնով։ Տերը Մովսեսին պատվիրում է արծաթե փողեր պատրաստել, որոնց հնչյունով ժողովուրդը պետք է հավաքվեր, ճանապարհ ընկներ և հիշվեր Տիրոջ առջև (Թվեր Ժ 1-10)։ Այս ավանդության լույսի ներքո եկեղեցու զանգը ևս համախմբող կոչնակ է․ այն ասում է՝ ցրվածնե՛ր, հավաքվե՛ք, հեռացածնե՛ր, վերադարձե՛ք, քնածնե՛ր, արթնացե՛ք։

Ուստի, երբ այս զանգերը հնչեն Դարբնիկի վրա, թող յուրաքանչյուր ընտանիք լսի մեկ պարզ կանչ՝ «Եկե՛ք Տիրոջ տուն»։ Այստեղ մենք այլևս առանձին մարդիկ չենք, այլ մեկ համայնք՝ մեկ Տիրոջ, ուղղափառ մեկ հավատքի և մեկ աղոթքի շուրջ։ Զանգի ձայնը բոլորին հավասարապես է հասնում՝ մեծին ու փոքրին, ուրախին ու վշտացածին, հեռացածին ու մոտեցողին։ Նրա ղողանջը միասնության ձայնն է։

Հայոց Եկեղեցու դարավոր կյանքում զանգը եղել է համայնքի հոգևոր ժամացույցը, որի հնչյունով ժողովուրդը իմացել է Սուրբ Պատարագի, տոնի կամ աղոթքի ժամը։ Եվ այսօր այս օծված զանգերը թող նույն կոչը շարունակեն՝ հիշեցնելով, որ եկեղեցին միայն քարե շինություն չէ․ եկեղեցին այն ժողովուրդն է, որ հավաքվում է Քրիստոսի Սուրբ Սեղանի շուրջը։

Զանգի ղողանջը ոչ միայն համախմբում է, այլև արթնացնում է։ Սուրբ Պողոս Առաքյալը վկայում է այն օրվա մասին, երբ «փողը կհնչի», և ննջեցյալները հարություն կառնեն (Ա Կորնթ. ԺԵ 52), իսկ Քրիստոս իր գալստյան մասին խոսելիս մեզ հիշեցնում է այն մեծ օրվա մասին, երբ «մեծ փողով» իր հրեշտակները պիտի ժողովեն Աստծո ընտրյալներին աշխարհի չորս կողմերից (Մատթ. ԻԴ 31)։ Եկեղեցու զանգի յուրաքանչյուր ղողանջ, կարծես, այդ մեծ օրվա հեռավոր արձագանքն է՝ մեզ հիշեցնելու Տիրոջ խոսքը. «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք» (Մատթ. ԻԶ 41)։ Արթուն՝ հավատքի մեջ, հանգիստ՝ խղճի առաջ, պատրաստ՝ Տիրոջը հանդիպելու։ Եվ վտանգավոր է ոչ թե զանգի ձայնը չլսելը, այլ լսելն ու չարթնանալը։

Թող ուրեմն այսօրվանից Դարբնիկի երկնքում հնչող յուրաքանչյուր ղողանջ մեզ համար լինի և՛ հրավեր, և՛ հիշեցում․ հավաքվել՝ որպես մեկ համայնք, աղոթել՝ որպես մեկ ընտանիք, և ապրել՝ որպես Քրիստոսի գալստյանը պատրաստ ժողովուրդ․․․

Այսօրվա օրհնությունը թող մնա Դարբնիկի վրա՝ խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ, իսկ եկեղեցին՝ որպես հավատքի, միության և քրիստոնեական հաղթական կյանքի կենդանի տուն․ ամեն։