Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել դարերի ընթացքում ձևավորված մարդկային կապերը, РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը Սերգեյ Նյուպպան։
«Ինչպիսին էլ լինի քաղաքական իրավիճակը, մեր երկրների ժողովուրդները ցանկանում են շարունակել կառուցել և խորացնել դարերի ընթացքում ձևավորված մարդկային կապերը»,- ասել է դիվանագետը։
Նյուպպան նշել է, որ ռուս-հայկական համագործակցությունը շարունակում է զարգանալ նաև տարածաշրջանային կապերի մակարդակով։ Դիվանագետը հատկապես ընդգծել է հումանիտար շփումները։ Նա հիշեցրել է, որ հայ երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործները ավանդաբար մասնակցում են Ստավրոպոլի երկրամասում անցկացվող մրցույթներին և փառատոներին։
Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի քաղաքների միջև նույնպես գործում են քույր քաղաքների համագործակցության պայմանագրեր, նշել է Նյուպպան։ Այսպես, 2013 թվականից Ստավրոպոլն ու Երևանը քույր քաղաքներ են, իսկ 2018 թվականից՝ Պյատիգորսկն ու Դիլիջանը։
«Կողմերի միջև ակտիվ փոխգործակցություն է տեղի ունենում համայնքային իշխանությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների մակարդակով՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտներում»,- ընդգծել է Նյուպպան։