Ադրբեջանում նշել են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղն ադրբեջանական է
Ադրբեջանի գիտահետազոտական այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի հիշողության վայրերը» նախագիծը իբր պարզել է, որ ներկայում Հայաստանի Շիրակի մարզում գտնվող Բյուրակն գյուղը իբր առնվազն 120 տարի ունեցել է ադրբեջանական «Գյուլլիբուլաղ» տեղանունը։
Ադրբեջանցի հետազոտողները իբր հղում են կատարում XIX–XX դարերի տարբեր արխիվային փաստաթղթերից և գրավոր աղբյուրներից ստացված տվյալներին։
Աշխատանքն իրականացվել է «Անհետացած քաղաքակրթություն» գրքի պատրաստման շրջանակում։ Դրա ընթացքում Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հեռավոր լեռնային շրջաններում, իրականացվել են լայնածավալ դաշտային աշխատանքներ՝ պահպանված ադրբեջանական ժառանգության օբյեկտները հայտնաբերելու և փաստագրելու նպատակով։