44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան
Ոչ սթափ վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» հրահանգին և կրակել է նրանց ուղղությամբ․ 2 պարեկ վիրավորվել է
Ադրբեջանում նշել են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղն ադրբեջանական է
Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը
Քաղաքականություն

Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկով

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով, հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։

Պարոն Պերե Խոան Պոնս Սամպիետրո
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Պարոն Ռոբերտո Մոնտելլա
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար

Պարոն Լուիս Միգել դա Գրասա Նունես
Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Պարոն Մպանզու Բամենգա
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի զեկուցող

Հարգելի՛ պարոնայք,

Ձեզ եմ դիմում որպես ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։

Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված հատվածական տեղեկատվությունն, ինչպես նաև ընտանիքների հետ սահմանափակ հեռախոսազրույցները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում պահվող հայ պատանդառված անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։

Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Արդեն մեկ տարի է՝ կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին և պատանդներին այցելելու հնարավորություն չի ունեցել նաև միջազգային որևէ դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ։

Այս իրավիճակն անմիջականորեն առնչվում է ԵԱՀԿ խորհրդարանական կառույցի՝ մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության և մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական պարտավորություններին։

Այս առնչությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2025 թ. Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերի վրա, որոնցով կոչ է արվում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ, այդ թվում՝ նրանց պաշտոնական այցելությունների և նրանց վիճակի ստուգման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի միջոցով։

209-րդ կետը մասնավորապես կոչ է անում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և ընդգծում է ռազմագերիների և այլ կալանավորված անձանց նկատմամբ արդար և մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։

Կարծում եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը։

Ըստ այդմ, խնդրում եմ աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։

Այս առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ սկզբունքներին։

ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՎ ԱՆՁԱՄԲ ԵՎ ՄԵՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։

Չափազանց կարևոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ կարևոր ու կոնկրետ քայլ դիտարկվել։

Հետևաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպվի որպես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն։

Միաժամանակ, ակնկալում եմ Ձեր անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը՝ առաքելության անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգության ապահովման և վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում։

Նախապես շնորհակալություն Ձեր արագ արձագանքի և դրա իրականացմանն ուղղված բոլոր ջանքերի համար։

Հարգանքով՝

Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԵԱՀԿ ԽՎ ՀՀ պատվիրակության անդամ»։