Ձեր անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը արժանի է հանրության բարձր գնահատությանն ու սերունդների երախտագիտությանը․ Էդուարդ Բաբայանը՝ ուսուցիչներին
Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի մասնագիտական օրվա կապակցությամբ։
Նա մասնավորապես նշել է․
«Հարգարժա՛ն մանկավարժներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուսուցչի աշխատանքը անգնահատելի առաքելություն է, որն իրագործում եք անսահման համբերատարությամբ ու մեծ նվիրումով: Ձեր անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը արժանի է հանրության բարձր գնահատությանն ու սերունդների երախտագիտությանը:
Աբովյան համայնքի հարգելի՛ ուսուցիչներ.
Առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ և անչափ կարևորում եմ ձեր դերը մեր համայնքի զարգացման գործում: Այսօրվա աշակերտները համայնքի վաղվա քաղաքացիներն են, որոնք ձեր փոխանցած գիտելիքների, մարդկային բարձր որակների ու ազգային արժեքների շնորհիվ ապահովելու են համայնքի շարունակական առաջընթացը, կառուցելու են կայուն ու բարեկեցիկ հայրենիք:
Շնորհավորում եմ համայնքային ենթակայության կազմակերպությունների մանկավարժներին: Իմ անմիջական ուշադրությամբ շարունակվելու է համայնքի մանկապարտեզներում և արտադպրոցական ուսումնական հաստատություններում շենքային, ուսումնական և կենցաղային պայմանների բարելավումը՝ ի նպաստ կրթադաստիարակչական աշխատանքների լիարժեք ու արդյունավետ կազմակերպման:
Սիրելի՛ մանկավարժներ.
Մասնագիտական տոնի առիթով մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, մասնագիտական ու աշխատանքային վերելքներ: