Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Տեղեկացնում ենք, որ ցանցի ենթաբաղադրիչներից մեկի վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։ Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից և վստահեցնում, որ արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։
Վիվասել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար։