Հայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Մշակույթ

Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի

Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 360-ամյակին։

«Այս տարի գիտաժողովն առանձնահատուկ խորհուրդ ունի․ լրանում է 1666 թվականին Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի տպագրության սկզբի 360-ամյակը։ Եթե 360 տարի առաջ տպագրությունը նոր հնարավորություն էր լեզվի, մշակույթի և գիտելիքի պահպանման ու տարածման համար, ապա այսօր՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, նույն առաքելությունը նոր մարտահրավերներ և հնարավորություններ է առաջադրում մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հաստատություններին»,- նշում են Հայաստանի ազգային գրադարանից։

Հաղորդվում է, որ գիտաժողովին կմասնակցեն աշխարհի 22 երկրներից ավելի քան 110 մասնակիցներ, որոնցից 98-ը հանդես կգան մասնագիտական զեկուցումներով։

Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կանցկացվեն զուգահեռ նիստերի և աշխատարանների ձևաչափով՝ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի տարբեր սրահներում։

Գիտաժողովի մասնագիտական քննարկումները կընդգրկեն Աստվածաշունչը՝ որպես մշակութային ժառանգություն, Սփյուռքի ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, ժառանգության թվային փոխակերպումը, ազգային տպագիր և վիզուալ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, մասնագիտական զարգացումն ու կառավարումը, լեզուն՝ ազգային ժառանգության պահպանման համատեքստում, ինչպես նաև փաստաթղթերի պահպանության, խնամքի և վերականգնման արդի խնդիրները։

Առանձին քննարկումներ կնվիրվեն ԱՊՀ երկրների գրադարաններում ազգային ժառանգության պահպանության և հանրահռչակման փորձին։

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մասնագիտական աշխատարաններ։ Գիտաժողովի շրջանակում թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի թեմատիկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն տարբեր տարիների Աստվածաշունչ մատյանների հնատիպ, հայատառ թուրքերեն հրատարակություններ։ Ցուցադրությունը կներկայացնի Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուում պահպանվող տպագիր ժառանգության արժեքավոր նմուշները՝ ընդգծելով դրանց պատմամշակութային նշանակությունը։

Գիտաժողովի պատվավոր խոսնակն է հայագետ, աստվածաբան, գիտնական և հոգևորական Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զէքիեանը։ Նրա երկարամյա գիտական, կրթական և մշակութային գործունեությունը նշանակալի ներդրում ունի հայագիտության զարգացման, հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործում։

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը նպատակ ունի ձևավորել մասնագիտական երկխոսության և միջազգային փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով տարբեր երկրների մասնագետների միջև համագործակցության ընդլայնմանը, գիտական ու մասնագիտական կապերի ամրապնդմանը և մշակութային ժառանգության պահպանության ժամանակակից փորձի տարածմանը։

Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողովը միաժամանակ հնարավորություն է վերարժևորելու հայ տպագիր ժառանգությունը։