Եմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերում
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են «Եմենի լուսաբաց» գործողության ընթացքում «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ առաջխաղացման մասին և հրապարակել կադրեր, որոնցում երևում են հութիների և նրանց ռազմական տեխնիկայի ուղղությամբ հասցված հարվածները։
Եմենի զինված ուժերի տվյալներով՝ գործողության ընթացքում կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Զուբաբի շրջանի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող ռազմավարական դիրքերի նկատմամբ։ Նրանց վերահսկողության տակ է անցել նաև Զուբաբի օդանավակայանը, իսկ Զուբաբի և Մոխայի միջև ճանապարհը փակվել է։
Ավելի ուշ Եմենի ուժերը հայտարարել են, որ հութիների հետ մարտերից հետո վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքը։
Եմենի զինված ուժերի հրապարակած կադրերում երևում են հութիների դիրքերին և նրանց ռազմական տեխնիկային հասցված հարվածները։
Ավելի վաղ Եմենի ռազմական ղեկավարությունը հայտարարել էր «Եմենի լուսաբաց» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է կառավարության վերահսկողությունը վերականգնել հութիների կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ և վերադարձնել մայրաքաղաք Սանան։