Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Ռուսաստանի կողմից Խարկովին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Եվս 53 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա, հայտարարել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ տուժածներից 30-ը գտնվում են հիվանդանոցներում, նրանցից երեքի վիճակը ծանր է։
Սինեգուբովի տվյալներով՝ ռուսական ավիառումբերը հարվածել են քաղաքի տարբեր հատվածների, այդ թվում՝ արդյունաբերական գոտուն։ Արդյունքում վնասվել կամ մասնակիորեն ավերվել են տասնյակ բնակելի շենքեր, քաղաքացիական ձեռնարկություն, պահեստներ և առնվազն 20 ավտոմեքենա։ Փրկարարները շարունակում են աշխատանքները, քանի որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։