Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

ՀԱՊԿ-ին դիմելով` պետք է պատրաստ լինենք օտար զինուժի առաջ դուռ բացել. Արման Մելիքյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա մարտական գործողությունների ու դրանց հետևանքների մասին, newspress.am-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Զրույցի ընթացքում Արցախի ԱԳՆ նախկին պաշտոնյան անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության իշխանության ու միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:

-Կարելի՞ է ասել, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունները վերսկսվեցին միջազգային հանրության թողտվությամբ:

-Կարծում եմ, որ Ալիևն այս քառօրյա պատերազմը սանձազերծեց, ունենալով Մինսկի խմբի համանախագահներից առնվազն մեկի կողմից տրված քարտ-բլանշը ոչ միայն ռազմական գործողությունները սկսելու, այլև դրանցից գոնե քաղաքական առումով շահած դուրս գալու վերաբերյալ: Այսինքն՝ պատերազմը նախաձեռնելիս ադրբեջանական կողմը ապահովագրված է եղել անհաջողությունից ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական մակարդակում:

-Հասկանալի է, որ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ, սակայն ինչո՞ւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մինչ օրս չի արձագանքում գոնե հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը:

-Կարծում եմ, կան մշակված ընթացակարգեր և ՀԱՊԿ-ի միջամտելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը համապատասխան հիմնավորումները պարունակող պաշտոնական դիմում հղի այդ կազմակերպությանը: Պաշտոնական Երևանն այդպիսի դիմում, որքան գիտեմ, ՀԱՊԿ-ին չի ուղղել: Նման դիմում հղելու ծանրակշիռ հիմքերը գոյություն ունեն, սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք այն, որ այդ քայլին գնալու դեպքում լրացուցիչ օտար զինուժի առջև դուռ բացելու պարտադրանք կարող է կիրառվել:

-Այսօր շրջանառվում են կարծիքներ և կա մտավախություն, որ քառօրյա պատեզամի երկրորդ փուլ է սպասվում, ընդ որում, ավելի մեծամասշտաբ: Կա արդյո ՞ք նման պատերազմի հավանականություն և ինչո ՞վ է դա պայմանավորված:

-Այդ տարբերակը չի կարելի և պետք չէ բացառել: Դրանից խուսափելու համար նախ Հայաստանն ու Արցախն անառիկ ամրոցի է պետք վերածել, ուր ամբողջ բնակչությունն է պատրաստ կռվել ցանկացած թշնամու դեմ, սակայն դրան զուգահեռ նաև պարտավոր ենք բանակցային միանգամայն նոր և արդյունավետ մոտեցումների գործարկման միջոցով փոխել իրավիճակը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ առնչություն ունեցող բոլոր միջազգային հարթակներում: Այս կերպ հնարավոր կլինի կանխել նոր պատերազմը և, միաժամանակ, հարցը խաղաղությամբ լուծելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծել:

-Ի վերջո, երևո ՞ւմ է սահմանում տիրող լարվածության վերջը:

-Ցավոք, ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը և ուղղվածությունն այնպիսին են, որ մենք չպետք է հույսեր փայփայենք, որ մոտ ապագայում կայուն ու երկարաժամկետ խաղաղություն է հաստատվելու մեր տարածաշրջանում՝ առաջիկայում իրավիճակը գնալով թեժանալու է և ասածս միայն արցախա-ադրբեջանական հակամարտությանը չի վերաբերվում: Մեր անմիջական հարևանությամբ կործանարար ներուժ ունեցող նոր կոնֆլիկտային օջախներ են հասունանում և մենք պետք է մշտապես զգոն ու զինված պայքարի պատրաստ վիճակում լինենք: Ճիշտ քաղաքական մոտեցումների վրա հիմնված դիվանագիտական աշխատանքը կարող է մեր անվտանգության ապահովմանն ուղղված լրջագույն գործոնը լինել: