Երկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենամեծ խնդիրն առաջանում է, երբ կա երկակի ստանդարտ, այն ամենամեծ պատճառներից է, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ եթե ԱԺ նախագահը երկակի ստանդարտի փոխարեն օբյեկտիվ ստանդարտ կիրառեր, որևէ լարվածություն չէր լինի։
«Երբ գործընկերները խոսում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մասին, բայց չեն նկատում տարիներով բոլորի տուն-տեղի մասին, ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի երևույթներ տարածող հայտնի անձին, ով գալիս այս ամբիոնից ելույթ ունենալուց միայն սադրում է, որ դրանից բավականություն ստանա և դրան որևէ գնահատական չի տրվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ակնարկելով ՔՊ-ական Տարոն Չախոյանին։
Նա տարակուսեց, որ «թալան» բառի համար ՔՊ-ականները կարող են վիրավորական արտահայտություն անել, ինչն արգելված է օրենքով։
Վարդևանյանը Խայտառակություն որակեց քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունը․
«Եկեք ստեղծենք դատական ակտերի գնահատակ տվող քննիչ հանձնաժողով, կոնկրետ դատական ակտերի։ Եկեք Մնացական մարտիրոսյանների, Մասիս մելքոնյանների դատական ակտերի գնահատման և բեկանման քննիչ հանձնաժողով ստեղծենք։ Սա խայտառակություն է և ԱԺ նախագահի գործողության հետևանք»։