Փոխեք էդ մարդուն, չի կարում, չի ձգում, ինքն էլ գիտի, դուք էլ գիտեք. Կարապետյանը՝ Պապիկյանի մասին
«Ադրբեջանցին հատել է Հայաստանի սահմանը, 15 կմ խորք է եկել, մտել է հայկական գյուղ, մտել է մարդու տուն։ Երեխաների ներկայությամբ մորը կրակել է։ Մայրը հրաշքով է փրկել իր երեխաներին»,-ԱԺ-ում օրեր առաջ Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքի մասին իշխանական պատգամավորներին հիշեցրց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա վկայակոչեց պաշտոնական հաղորդագրությունը, որ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ դիրքը լքելու մասին տեղեկացրել է հայկական կողմին։
«Շատ լաբ, բա հինգ օր ի՞նչ էիք անում։ Հինգ օր ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում։ Գիտե՞ք՝ ինչ էր անում պաշտպանության նախարարը։ Ընտրություններ էր անում, ընտրչական գործընթացների էր մասնակցում հյուսիսում Հայաստանի։ Ձեր համակարգն այնպես է դրված, որ պաշտպանության նախարարը փոխարեն պաշտպանությունով զբաղվի… քաղաքական պաշտոն է ձեզ համար, ընտրական։ Փոխեք էդ մարդուն, արդեն որերորդ դեպքն է, սպանություններ, ինքնասպանություններ են լինում բանակում։ Չի կարում էդ մարդը, չի ձգում։ Ինքն էլ գիտի, որ չի ձգում, դուք էլ գիտեք։ Պրոֆեսիոնալ զինվորական պետք է լինի այդտեղ»,-ասաց Կարապետյանը։
Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի մեղավոր համարեց Ռուբեն Ռուբինյանին։