Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե Ղալումյան
ԱԺ քպ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը պնդում է, թե նիստերի դահլիճում ոչ մեկի վրա ո՛չ հարձակվել է, ո՛չ՝ ծեծել։
«Ես ոչ մեկի վրա ո՛չ հարձակվել եմ, ո՛չ՝ ծեծել»,-լրագրողներին ասաց պատգամավորը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ամեն անգամ իրավիճակը լարվելիս ինքն առաջինն է հարձակվում ընդդիմադիր պատգամավորների վրա։
Ղալումյանն ասաց, թե իր գործողությունները միտված են եղել լարվածությունը թուլացնելուն։
«Ես ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով»,-ասաց Վահե Ղուլումյանը։