Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին իմպիչմենթ է սպառնում
Իրանի խորհրդարանում գրանցվել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին իմպիչմենտ հայտնելու մասին նախագիծ։ Այս մասին «Tasnim» լրատվական գործակալությանը հայտնել է Մեջլիսի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը, ենթադրաբար, գրանցվել է խորհրդարանի անդամներից մեկի կողմից։ Սակայն, հայտը դեռևս չի ներկայացվել խորհրդարանի նախագահությանը հետագա քննարկման համար։
Նշենք, որ Արաղչին մեղադրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ընթացքում միջնորդների միջոցով ամերիկյան կողմի հետ չարտոնված բանակցություններ վարելու մեջ։