Բացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներով
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցեց Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առիթով Ամերիկայի Հայկական Համագումարի կազմակերպած «Տոնելով ժառանգությունը. ամերիկահայ համայնքի կյանքը 20-րդ դարի լուսանկարչական օբյեկտիվում» լուսանկարների ցուցադրության բացմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
Ցուցադրությունը ներառում էր պատմաբան Հայկ Դեմոյանի հավաքածուից ընտրված 50 հազվագյուտ լուսանկար, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգների հասարակական կյանքում, բիզնեսում, զինված ուժերում, սպորտում, կրոնական ու մշակութային ոլորտներում ամերիկահայերի ունեցած ներդրումը։ Ցուցադրությունն արտացոլում է ամերիկահայ համայնքի գործունեությունն ու ժառանգությունը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ամուր կապերը։