Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքը
Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քարոզչությունը, և այս անգամ ադրբեջանցի ուսումնասիրողները նոր հոդված են հրապարակել այն մասին, թե իբր Արարատի մարզի Վեդի քաղաքը Ռուսական կայսրության և ԽՍՀՄ տարիներին կոչվել է Բեյուք-Վեդի և եղել է ադրբեջանական:
Համապատասխան հոդվածը հրապարակվել է Perished Civilization-ում։
Հոդվածում նշվում է, որ մի քանի դար շարունակ գյուղը իբր կրել է Բեյուք-Վեդի անվանումը։ 1946 թվականի ապրիլին այն վերանվանվել է Վեդի։ 1963 թվականին գյուղին շնորհվել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։
1995 թվականին Վեդին ստացել է քաղաքի կարգավիճակ և ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կազմում։
Հոդվածում նշվում է նաև, որ ցարական շրջանի վիճակագրական տվյալների համաձայն մինչև 1915 թվականը և տարբեր ժամանակահատվածներում գյուղում իբր ապրել են բացառապես ադրբեջանցիների նախնիները։