Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»
Մամուլ

ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Շաքիի խայտառակ միջադեպից, Ալիեւի չդադարող սպառալիքներից վերջին օրերին բարձրացած հանրային աղմուկը մարելու նպատակով երեկ Նիկոլ Փաշինյանն իր նորաթուխ ուսապարկերին հրահանգավորել` ուղարկել էր խորհրդարան: Նրանք էլ, մոռանալով բարեկիրթ լինելու մասին իրենց իսկ լոզունգները, միտումնավոր սրեցին իրավիճակը խորհրդարանում եւ կռվի մեջ մտան ընդդիմադիրների հետ: Երեկ ԱԺ-ում 9-րդ գումարման խորհրդարանի առաջին ձեռնամարտը բեմադրվեց: Իշխանությունը հույս ուներ, թե մարդիկ կսկսեն քննարկել խորհրդարանական միջադեպը, այլ ոչ թե խայտառակ, իրենց թշվառությունն ու անկարողությունը ցուցադրող դեպքերը։

Այն, որ իշխանությունը հատուկ սարքեց երեկվա ձեռնամարտը, կարելի է տեսնել բախման տեսագրությունն ուշադիր դիտելիս` մինչ երկուստեք ռեպլիկներ, փոխադարձ վիրավորանքներ էին տեղից նետում, դահլիճում տեղից կայծակի պես պոկ եկավ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանը եւ բռունցքները վեր պարզած՝ նետվեց դեպի ընդդիմադիրների շարքերը։ Նրան հետեւեցին այլ նորաթուխ ՔՊ-ականներ, որոնք բռնցքամարտի իրենց ունակությունները ցուցադրեցին բախման առաջին վայրկյաններից։ Իսկ մթնոլորտը լարվեց Հայ առաքելական եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ բանակի մահերը եւ Շաքիի դեպքը քննելու համար հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկի պատճառով:

«Ուժեղ Հայաստան» խմբակ­ցությունն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։

«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Քննարկումն ուղեկցվում էր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել՝ պաշտպանության նախարարը ֆեյք է, թե ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի (նկատի ուներ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին` Լ. Շ.), որը, պարզվեց՝ ո՛չ հաջորդն է, ո՛չ էլ երբեւէ լինելու է վարչապետ»։ Իսկ երբ խոսեց Սամվել Կարապետյանի` հայերեն չիմանալու մասին, ընդդիմադիրներն արձագանքեցին, թե Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին: Ռուբինյանն առաջարկեց միասին շարադրություն կամ թելադրություն գրել։

Ավելի ուշ իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե պատգամավորն օրակարգից չի խոսում։ Իսկ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրում էր պետական միջոցները վատնելու մեջ եւ պատգամավորներին կոչ էր անում չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգեւավճարը։ Ղազարյանին տեղից արձագանքեց ՔՊ ֆրակցիայի քարտուղար Վովա Հակոբյանը՝ «ուժեղներին» անվանելով «հանրապետական թալանչիներ», ինչից էլ շիկացան կրքերը, եւ տեղի ունեցավ բախում։

Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանն էլ թեեւ օրեր առաջ բարեվարքության կոչեր էր անում, երեկ աչքի էր ընկնում շատ ագրեսիվ պահվածքով եւ կարծես միտումնավոր լարվածություն էր առաջացնում, որ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նրան խայթեց, որ եթե այսպես շարունակի, կսկսեն կարոտել Ալեն Սիմոնյանին, որի ժամանակ ներդրվեց ծեծկռտուքը դադարեցնելու եւ ՊՊԾ աշխատողների կողմից պատգամավորներին ուժով դահլիճից հեռացնելու ավանդույթը։ Նկատենք նաեւ, որ ընդդիմադիրները նույնիսկ ծեծկռտուքից հետո փորձում էին բարձրացնել այն հարցերը, որոնցից ՔՊ-ականները խույս էին տալիս։