Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին
Քաղաքականություն

Փաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես տեսանք, հայաստանյան վարչախումբն ամբողջովին բացել է խաղաքարտերն ու ֆուլ մտել եկեղեցու դեմ դեմարշի՝ փորձելով վերջնականապես փակել հարցը։ Դրա համար նրանք անում են ամեն ինչ՝ հանրային տրամադրությունների վրա հնարավորինս մեծ ճնշում գործադրելու և սեփական օրակարգը հասարակությանը պարտադրելու համար։

Խորհրդարանում երեկ տեղի ունեցածը ամբողջությամբ արտացոլում է այս իշխանության իրական ցանկությունները։ Տեսարաններ, աղմկոտ դրվագներ, փոխադարձ մեղադրանքներ՝ այն ամենը, ինչը մարդկանց մոտ խոսելու, քննարկելու և թեման հերթական անգամ «խուրդելու» ալիք պետք է բարձրացնի։ Երբ բովանդակային հիմնավորումը թույլ է, քաղաքական տեխնոլոգիան փոխարինում է քաղաքական փաստարկին։

Իրականում, եկեղեցու ու Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքն ու մերկությունն ավելի ցցուն հասկանալու համար բավական է ուշադիր նայել Նիկոլ Փաշինյանի երեկվա ծավալուն հարցազրույցի վերջին հատվածին։ Նա այդպես էլ չկարողացավ ներկայացնել որևէ հիմնավոր դիտարկում կամ փաստարկ, թե ինչ սկզբունքով, ինչ մեթոդաբանությամբ և ինչ փաստական հիմքով է ստեղծվել հայտնի «զեկույցը»։ Իսկ այդ փաստաթղթում, որքան էլ այն փորձեն պետական կառույցի հեղինակությամբ ներկայացնել, գործնականում չկա այն նյութական հիմքը, որը կարող էր հիմնավորել դրա քաղաքական ծանր մեղադրանքները։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք տարիների ընթացքում շրջանառված «օդում կախված» լուրերի, չստուգված պատմությունների և դեղին մամուլում տարբեր ժամանակներում հայտնված հրապարակումների մի համակարգված հավաքածու։

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվում ոչ թե փաստերի շուրջ քաղաքական պատասխանատվություն պարզելու, այլ տարիներ շարունակ բեսեդկաներում, սոցիալական ցանցերում ու պատվիրված հրապարակումներում շրջանառված զազրախոսություններն ուսումնասիրելու և դրանց համար պետական մակարդակով հիմնավորում գտնելու նպատակով։

Առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Փաշինյանը հստակ ընդգծեց, որ ոչ միայն կարդացել է այդ «զեկույցը», այլև որոշակի խմբագրումներ է կատարել։ Սա արդեն շատ ավելի կարևոր քաղաքական փաստ է, քան նրա հրապարակային բոլոր հայտարարությունները։ Փաստորեն, տարիներ շարունակ իր կողմից շրջանառված թեզերը հավաքվել, ամբողջացվել և համակարգվել են մեկ ընդհանուր փաթեթում։ Իսկ եթե այդ փաթեթի քաղաքական հիմքը հենց այդ թեզերն են, ապա դրանից հետևում է մի պարզ բան՝ չկա նոր փաստական բազա, որևէ կոնկրետ հիմնավորում, առավել ևս՝ իրեղեն ապացույցներ (թերևս, չէին էլ կարող լինել)։

Այս ամենը արդեն դուրս է գալիս Վեհափառի կամ Եկեղեցու դեմ առանձին քաղաքական պայքարի շրջանակից։ Խնդիրը պետական ինստիտուտների օգտագործմամբ հասարակության մեջ որոշակի վերաբերմունք ձևավորելու փորձն է։ Նախ ստեղծվում է մեղադրանքի քաղաքական նախադրյալը, հետո այն փաթեթավորվում է պետական փաստաթղթի տեսքով, այնուհետև խորհրդարանական ընթացակարգով այդ նույն նյութին տրվում է «հետաքննության» և «ապացուցման» իմիտացիա։

Այս մեխանիզմի վերջնական թիրախը միայն Եկեղեցին չէ։ Թիրախում այն հասարակական հեղինակությունն է, որը իշխանությունը չի կարող իր քաղաքական վերահսկողության տակ վերցնել։ Եկեղեցին այստեղ այն ինստիտուտն է, որի շուրջ իշխանությունը փորձում է կոտրել դիմադրության վերջին խոշոր հասարակական հենակետերից մեկը։
Ու հենց դրա համար էլ այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական իշխանություն–Եկեղեցի հակամարտություն, այլ որպես պետական ռեսուրսի միջոցով հասարակական գիտակցության վերաձևավորման բացահայտ քաղաքական փորձ։

Ըստ էության՝ այն իրավիճակում, երբ իշխանությունը փաստերի փոխարեն տարիներ շարունակ իր իսկ շրջանառած լուրերն է վերածում «զեկույցի», այնուհետև այդ բառակույտը փորձում դարձնել խորհրդարանական քննության առարկա, արդեն ակնհայտ է դառնում, որ դրա նպատակը ճշմարտությունը պարզելը է, այլ քաղաքական մեղադրանքի համար պետական կնիք ստանալը»: