Արցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի օկուպացիայից ի վեր ԼՂ տարածքում հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Նման թիվ է այսօր հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ելույթ է ունեցել անհետ կորած անձանց խնդիրների վերաբերյալ Բաքվում անցկացվող խորհրդաժողովում։
Նրա խոսքով, մնացորդների դատաբժշկական փորձաքննությունը վկայել է, որ մահացածներն ադրբեջանցիներ են և իբր «ենթարկվել են խոշտանգումների»։
Ալիևը չի մոռացել Հայաստանին սպառնալ իրավական գնահատականով՝ կատարվածը որակելով իբր «գերիներին և պատանդներին միջազգային կազմակերպություններից թաքցնել, անձանց խոշտանգումների միջոցով սպանելը և հանցագործությունների ապացույցները կոծկել, որոնք միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են»։
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային և անհատական գերեզմանների տեղակայման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և ապահովի հասանելիություն համապատասխան արխիվներին ու նպաստի վկայությունների հավաքագրմանը։ Սա կհանդիսանա թե՛ իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, թե՛ խաղաղությանը հավատարմության գործնական դրսևորում և ներդրում փոխադարձ վստահության կառուցման գործում»,-հայտարարել է Ալիևը։