Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»
Հասարակություն

Սրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին է

Հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։

Համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է։

Հրազդանում տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառն այն է, որ տարիներ առաջ Ա․ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը։