Տեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասին
«Տեղի է ունեցել սխալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելուն։
Նա նշեց, որ ներքին աշխատանքային խնդիրներ են եղել. «Չեմ ուզում անուններ տալ, պաշտոններ նշել։ Տեղի է ունեցել խնդիր, որին արձագանքել ենք ներողությամբ։
Մնացածը ներքին քննության հարց է, ներքին քննություն կլինի»։
«Հատուկ օրացույց ենք սահմանելու, որ եթերում նման բովանդակություն չհեռարձակվի ոչ համապատասխան օրերին, ինչն արդեն մեր հայտարարությամբ ընդունել ենք, որ համապատասխան չէր այդ օրվան»,- նշեց Հ.Մովսիսյանը։