Պուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցը արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մոտ ապագայում պլանավորում է զրույց Պուտինի հետ։
«Եթե նման նախաձեռնություն առաջ քաշվի, կասկած չունեմ, որ այն արագ համաձայնեցվի», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող են առաջնորդները հանդիպել։