Հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է ԵՄ հայկական արտադրանքի արտահանման բազմակի աճի մասին։
Կառավարության հարցուպատասխանի ընթացքում Պապոյանը հայտնել է, որ հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ԵՄ հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալներն աճել են գրեթե 70 տոկոսով։ Դրանց թվում մեծ ծավալ է կազմում գյուղատնտեսական արտադրանքը։
Նախարարը հավելել է, որ ընդդիմության մռայլ կանխատեսումները չեն իրականացել, ողջ արտադրանքը կա՛մ իրացվել է, կա՛մ պահեստավորվել։