Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներ
Կատարի ափից մոտ 51 ծովային մղոն (94 կմ) դեպի հյուսիս հարձակման է ենթարկվել նավ, ինչի հետևանքով կան տուժածներ։
Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային նավագնացության համակարգման կենտրոնը, նավի ուղղությամբ մի քանի արկ է արձակվել։
Միջադեպը տեղի է ունեցել Մադինաթ էշ-Շամալ քաղաքից դեպի հյուսիս։ Տուժածների թիվը և նրանց ստացած վնասվածքների աստիճանը դեռևս չեն հստակեցվում։
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային նավագնացության համակարգման կենտրոնը սկսել է միջադեպի հանգամանքների հետաքննությունը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։