«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։
Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, գործարար Սերգո Գալստյանը, կրկնօրինակելով Փաշինյանին, տնետուն քարոզարշավ է անում՝ նրա լոզունգներով․ այդ մեկը դու ես, խնդրում է մեղրեցիներին՝ մասնակցել ընտրություններին ու ընտրել իրեն։ Նրա հետ է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը հոկտեմբերի 1-ից արձակուրդ է վերցրել, որ քարոզարշավին ակտիվորեն մասնակցի։ Փոխարենը ՔՊ Մեղրու կառույցի հնաբնակներն ակտիվորեն ներգրավված չեն նախընտրական պրոցեսին:
Չնայած նրանք մասնակցում են քարոզարշավին, բայց՝ կիսատ-պռատ, քանի որ իրենց կառույցի ղեկավար Անդրեասյանն անազատության մեջ է։ Քարոզարշավի նպատակով արձակուրդ են վերցրել նաեւ Գեղարքունիքի, Տավուշի մարզպետները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/fb468fc5fbb0eb87c8d13e01f3e64f45
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»