«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին
Մամուլ

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ծնողական ժամը», որը իշխանությունը ներկայացրել էր որպես աշխատող ծնողների համար կարևոր սոցիալական երաշխիք, որ կարող են աշխատանքից մեկ ժամ շուտ հեռանալ՝ երեխաներին խնամելու համար, փաստացի դարձել է ՆԳՆ աշխատակիցների դժգոհության պատճառ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են, որ նախարարությունում ներքին կարգով իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենքով սահմանված «ծնողական ժամից» և պահանջում են աշխատանքային օրը շարունակել մինչև սահմանված ավարտը՝ ժամը 18:00-ը։

Մեր տեղեկություններով՝ ՆԳՆ-ում աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից, որը նախատեսում է օրական 30 րոպե կամ մեկ ժամ աշխատանքից բացակայելու իրավունք։ Արդյունքում՝ երեխաներ ունեցող աշխատակիցները չեն կարողանում աշխատանքից կես ժամ կամ մեկ ժամ շուտ դուրս գալ՝ չնայած օրենսդրությամբ նախատեսված այդ հնարավորությանը։

Հիշեցնենք, որ «ծնողական ժամի» մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել էր դեռ ամիսներ առաջ։ Նախաձեռնության գաղափարն այն էր, որ աշխատող ծնողները կարողանան աշխատանքային օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերի լուծմանը։

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հունիսի 18-ին և ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից։ Աշխատանքային օրենսգրքում լրացվել է 207.1-րդ հոդվածը՝ «Ծնողական ժամը»։

Օրենքով՝ մինչև 12 տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողը կարող է օրական առավելագույնը 30 րոպե օգտվել ծնողական ժամից, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական առավելագույնը մեկ ժամ։ Նույն՝ մինչև մեկ ժամի իրավունքը նախատեսված է նաև մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողի համար՝ անկախ երեխաների թվից։

Ավելին՝ օրենքը հստակ սահմանում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել։ Այդ ժամանակը ներառվում է աշխատաժամանակում, իսկ աշխատողի հիմնական աշխատավարձը պահպանվում է։

Այսինքն՝ խոսքը պարզապես գործատուի բարի կամքի կամ ղեկավարի թույլտվության մասին չէ, այլ օրենքով ամրագրված իրավունքի։

Թե որքանով է ՆԳՆ-ի ներքին կարգավորումը համապատասխանում գործող օրենքին, առանձին իրավական հարց է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը գործատուին փաստացի արգելում է մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

ՆԳՆ-ն հերքեց մեր փոխանցած տեղեկությունը՝ հայտարարելով, որ նախարարությունում նման արգելք չկա։

Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ՆԳՆ աշխատակիցները կարողանում են օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։ Ավելին, նախարարությունից մեզ հայտնել են, որ այդ իրավունքից արդեն օգտվել է 80-ից ավելի աշխատակից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։