ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր
Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրության շրջանակում այս անգամ ներկայացնում է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հայտարարագիրը՝ պարզելով, թե ով է նա և ինչ ունեցվածք ունի։

Ով է նա

Մխիթար Մաթևոսյանը 1997-2012 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, իսկ 2012-2021 թվականներին եղել է «ՄԱՎՇԻՆ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մխիթար Մաթևոսյանն ընտրվել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար։ Նոր տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ուժի մեջ են մտել 2021 թվականի դեկտեմբերի 17-ից։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ Մխիթար Մաթևոսյանը տարվա սկզբում և վերջում ունեցել է մեկ բնակարան՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ 2025 թվականի ընթացքում Մխիթար Մաթևոսյանը անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։

Տրանսպորտային միջոցներ

Համայնքապետի հայտարարագրում առկա է վեց տրանսպորտային միջոց։

Նա ունի 2013 թվականի արտադրության CATERPILLAR F434 անվավոր մեքենա կամ մեխանիզմ, որը ձեռք է բերել 2014 թվականի հունվարի 1-ին՝ գնման միջոցով։

Հայտարարագրում առկա է նաև 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 8-ին։

Մաթևոսյանը հայտարարագրել է նաև 2007 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2008 թվականի հունվարի 23-ին, ինչպես նաև 2007 թվականի արտադրության մեկ այլ MERCEDES-BENZ, որը ձեռք է բերվել 2018 թվականի նոյեմբերի 14-ին։

Բացի այդ, համայնքապետն ունի երկու GAZ բեռնատար։ Դրանցից 2008 թվականի արտադրության մեքենան ձեռք է բերվել 2011 թվականի հոկտեմբերի 21-ին, իսկ 2006 թվականի արտադրության մեքենան՝ 2011 թվականի հուլիսի 20-ին։

2025 թվականի ընթացքում նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելու կամ առկա մեքենաներից որևէ մեկը օտարելու մասին հայտարարագրում տվյալներ չկան։ Տարվա վերջում նշված բոլոր վեց տրանսպորտային միջոցները շարունակում էին առկա լինել։

Եկամուտ

2025 թվականի ընթացքում Մխիթար Մաթևոսյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 11,306,594 դրամ։

Դրանից 5,306,554 դրամը ստացել է Վայքի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Բացի այդ, «ՄԱՎՇԻՆ» ՍՊԸ-ից Մաթևոսյանը ստացել է 5,000,040 դրամ և ևս 1,000,000 դրամ՝ վարձակալության դիմաց։

Դրամական միջոցներ

Մխիթար Մաթևոսյանի բանկային հաշիվների երկու մնացորդները տարվա սկզբում կազմել են համապատասխանաբար 50,000 դրամ և 800,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 100,000 դրամ և 900,000 դրամ։

Այսպիսով, բանկային հաշիվներում առկա միջոցները տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 850,000 դրամից հասել են 1,000,000 դրամի, այսինքն՝ ավելացել են 150,000 դրամով։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 11,500,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 12,000,000 դրամ՝ ավելանալով 500,000 դրամով։

Հաշվարկով՝ Մաթևոսյանի բանկային հաշիվների և կանխիկ միջոցների ընդհանուր գումարը տարվա սկզբում կազմել է 12,350,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 13,000,000 դրամ։

Հայտարարագրում բանկային ավանդներ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ նշված չեն։

Բիզնես

Մխիթար Մաթևոսյանը հայտարարագրել է նաև մասնակցություն առևտրային կազմակերպությունում։ Նա 100 տոկոս մասնակցություն ունի «Մաթևոսյան Քոնսթրաքշնս» կազմակերպությունում։ Մասնակցությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերի 27-ին։

Հայտարարագրում նշված է նաև, որ Մխիթար Մաթևոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։