Եկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ Փաշինյան
Եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե եկեղեցին պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի։
«Թող կուսակրոնության հարցով առաջարկ անեն՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ, ամենայն հարգանքով, բայց ինչ էլ ընդունեն՝ պետք է լինեն երաշխիքներ, որ ընդունված կանոնները կպահպանվեն, իսկ չպահպանվելու դեպքում կլինեն համապատասխան հետևանքներ»,- ընդգծեց Փաշինյանը։