Մենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներից
«Մենք ադեկվատությունը չպետք է կորցնենք։ Ես երեկվա խորհրդարանի մեր քննարկումներից, անկեղծ ասած, սարսափած եմ»,- կառավարության շենքում ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը։
Նա իր խոսքը հիմանվորեց ենթադրյալ դեպքով, երբ հանկարծ ՀՀ ԶՈւ մի զինվոր մոլորվի և անցնի Ադրբեջանի կողմ և ոչ մի բան չանի, ԱԺ-ի ընդդիմության ոչ ադեկվատ քննարկումների արձագանքը այդ իրաիճակում են տեսնելու։
«Եթե ինքը դիվերսանտ է, ապա այն նշանակում է, որ Ադրբեջանը դարպասը բացել է ասել՝ գնա զինվոր դիվերսիա արել, եթե դվերսանտ չէ, հարց է ծագում, թե Ադրբեջանի սահմանն ինչպես է անցել։ Ընդդիմությունը դրա համար է դիվերսիայի թեզն առաջ տանում, որովհետև եթե դիվերսի չէ, ապա նույն վիճակն Ադրբեջանի կողմում է, որովհետև այնտեղով էլ է անցել... Էդ որ մի երկրում եք լսել, որ զանգեն,ասեն՝ լսեք՝ դիվերսանտ ենք ուղարկել»,- ասաց Փաշինյանը և, նշելով որ խաղաղության գաղափարի դեմ որևէ գործողություն չի անի, շարունակեց.
«Եթե մենք ուզենանք խաղաղությունը փլուզել, գործնականում այն կարելի է անել մի օրում, առանց չափազանցության»։
Փաշինյանը պնդեց, որ ներկայիս իրավիճակին վերադառանալու ահմար ևս 30 տարի է պետք գալու և հարց է, թե կկարողնան հասնել, թե ոչ։