Դպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»
Քաղաքականություն

Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը։ Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարմամբ իրականացված երկպալատ ու երկկուսակցական այս արշավը գլխավորել են սենատորներ Գարի Փիթերսն ու Ադամ Շիֆը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսն ու Ֆրենկ Փալոնը։ Նամակին աջակցել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։

Այս նախաձեռնությունն արձագանք է Թրամփի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցմանը, որի միջոցով վերահաստատվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը։ Նախագահ Թրամփն առաջին անգամ 907-րդ հոդվածի կիրառումը կասեցրել էր 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ կայացած գագաթնաժողովից հետո, իսկ 2026 թվականի հուլիսին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր սույն նախագահական արտոնությունից կրկին օգտվելու իր մտադրության մասին։

Հոկտեմբերի 5-ի նամակում օրենսդիրները, ի թիվս այլ հարցերի, վկայակոչում են Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացումը, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Ստեփանակերտում երկու տաճարների քանդման մասին հաղորդումները։ Նրանք մատնանշում են նաև 2021 և 2022 թվականներին իրականացված ապօրինի ներխուժումներից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից մոտավորապես 241 քառակուսի կիլոմետրի վրա Ադրբեջանի ամրապնդված ռազմական ներկայությունը։ Օրենսդիրները նշում են, որ Հայաստանը 2024 թվականի մայիսին Ադրբեջանին վերադարձրեց չորս գյուղ, մինչդեռ Բաքուն այդ քայլին չի պատասխանել իր ուժերի դուրսբերմամբ։

Նամակը ստորագրած օրենսդիրները վարչակազմին կոչ են անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանը գործնական քայլեր չի ձեռնարկել հայ բանտարկյալներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու և իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Մեկնաբանելով հիշյալ նամակի շրջանառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է, որ ԱՄՆ Կոնգրեսը հստակ արտահայտվել է երկկուսակցական և երկպալատ միասնական համոզմունքով. «Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվեարկությունից հետո, որտեղ 44 կողմ և 7 դեմ ճնշող մեծամասնությամբ ընդունվել էր Ադրբեջանից հայ պատանդներին ազատ արձակելու պահանջը, ավելի քան 25 նահանգ ներկայացնող 100-ից ավելի օրենսդիրներ կոչ են արել Թրամփի վարչակազմին գործարկել 907-րդ հոդվածը և դադարեցնել ԱՄՆ-ի կողմից նավթով հարուստ Ադրբեջանին զենքի ու օգնության տրամադրումը։ Նրանք շեշտել են, որ Ալիևի կոռումպացված ու ցեղասպան վարչակարգը ոչ ամերիկյան առատաձեռնության կարիքն ունի, ոչ էլ արժանի է դրան, հատկապես այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգներում բազմաթիվ ամերիկացիներ բախվում են տնտեսական դժվարությունների»։

Ըստ նրանց՝ նախագահ Թրամփի կողմից 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցումը և Բաքվին ամերիկյան զենքի ու օգնության տրամադրումը հետ են մղում խաղաղության գործընթացը՝ քաջալերելով Իլհամ Ալիևին շարունակել հայ պատանդների նկատմամբ բռնությունները, քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը, հայկական տարածքների օկուպացիան և խոչընդոտելով փախստականների՝ իրենց բնիկ հայրենիք՝ Արցախ, անվտանգ, հավաքական ու պաշտպանված վերադարձը։ Ամրիկահայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնում սենատոր Փիթերսին, սենատոր Շիֆին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Բիլիրակիսին, Փալոնին և բոլոր այն օրենսդիրներին, որոնք միացել են հաշվետվողականության ապահովմանն ուղղված այս նախաձեռնությանը։

Նամակը հասանելի է հետևյալ հղումով

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
08 հոկտեմբեր 2026թ.