Զելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որ այս պահին հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին ճնշելու համար անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները, սահմանափակել զենքի մատակարարումները և օգնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարցում։
«Փակեք նրա ողջ տնտեսությունը։ Կապեք Ռուսաստանի բերանը։ Մի կերակրեք նրանց ձեր վաճառքներով։ Պարզապես պատժամիջոցներ սահմանեք նրանց զենքի նկատմամբ։ Բացեք Starlink-ը Ուկրաինայի համար», — ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային ռազմական աջակցության ուժեղացումը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։