Կոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. Սաար
Կոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Հաջորդ չորեքշաբթի մենք կբացենք Կոլումբիայի դեսպանատունը»,- հինգշաբթի օրը անցկացված համաժողովում հայտարարել է Սաարը։
Ըստ նրա՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ևս «շատ շուտով» կբացի իր դեսպանատունը Երուսաղեմում։
Իսրայելում օտարերկրյա դեսպանությունների մեծ մասը դեռևս Թել Ավիվում է։ Երուսաղեմ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղափոխումը շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն հարց՝ կապված քաղաքի կարգավիճակի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ։
Այսպիսով, Կոլումբիան պետք է միանա այն երկրների թվին, որոնք իրենց դեսպանատունը տեղակայել են Երուսաղեմում։