Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի բնակիչ 21-ամյա Վարդան Յ․-ն ապօրինի ձեռք է բերել, իր մոտ պահում և կրում է ատրճանակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս՝ սեպտեմբերի 7-ին, Վարդան Յ․-ին և Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Թ․-ին «BENTLEY» մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մեքենայի հետևի նստատեղում գտնվող պայուսակի մեջ առկա է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ, որը պատկանում է իրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում