Պենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ Տեխասի ռազմաբազայում իր 13 ծառայակիցներին սպանած ամերիկացի զինծառայող Նիդալ Մալիք Հասանի գնդակահարությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։
Ավելի վաղ Հեգսեթը հայտարարել էր, որ մահապատիժը կկատարվի հրապարակայնորեն, որպեսզի մարդիկ գիտակցեն նման գործողությունների հետևանքները։ Սակայն նա մանրամասներ չէր ներկայացրել։
«Ամեն ինչ ճիշտ է», — գրել է նա X սոցիալական ցանցում՝ վերահրապարակելով CBS հեռուստաալիքի համապատասխան լուրը։
Նիդալ Մալիք Հասանը, որը 2009 թվականին Տեխասի ռազմաբազայում սպանել էր իր 13 ծառայակիցներին, մահապատժի կենթարկվի դեկտեմբերի 3-ին։ Սա կլինի ավելի քան կես դարի ընթացքում առաջին դեպքը, երբ ամերիկացի զինծառայողը մահապատժի կենթարկվի գնդակահարության միջոցով։