Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել
Հասարակություն

Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս

Տեր Սարգիս քահանա Սարդարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի կողմից ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում հրապարակված զեկույցում իր ու իր ընտանիքի մասին արված հայտարարություններին՝ պահանջելվ այլևս չշահարկել իր և իր ընտանիքին առընչվող թեմաներ։

«Վերջերս մեդիա դաշտում, հանրային եթերներում (մասնավորապես կարգալույծ Ստեփան Ասատրյան անունը կրող անձի խոսքերում) ինչպես նաև տխրահռչակ հայտնի զեկույցում հանդիպում եմ ինձ ու իմ ընտանիքին առընչվող թեմաներ, որոնք նենգաբար օգտագործվում են եկեղեցին վարկաբեկելու և իրենց սատանայական ծրագրերը ճշմարտության փոխնակ ներկայացնելու համար:

Հարկ եմ համարում կրկին անդրադառնալ այս թեմային, չնայած նրան, որ մեկ անգամ ևս խոսվել է այս թեմայով: Ամիսներ առաջ տղայիս կատարեցինք վիրահատություն, որի գումարը համայնքի և հավատացյալ ժողովրդի կողմից հավաքվեց դրամահավաքի տեսքով: Պողոս առաքյալի խոսքի համաձայն. «Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից» Ա Կորնթ. 9:11:

Այս ամենը չարախնդությամբ փորձում են ներկայացնել իբրև թե եկեղեցին ոչնչով չբերեց իր օգտակարությունը և հերթական ստերով շեղում են մարդկանց ճշմարտությունից: Այդ օրերին Վեհափառ Հայրապետի հետ քանիցս հանդիպումներ եմ ունեցել, ով մեծ սրտացավությամբ և հայրական վերաբերմունքով որոշում ընդունեց անհապաղ երեխայի բժշկական թղթերը թարգմանել անգլերեն և ուղարկել աշխարհի լավագույն հիվանդանոցներ կարծիքներ իմանալու և անհրաժեշտության դեպքում վիրահատությունը կամ բուժումը այնտեղ կազմակերպելու համար:

Մինչ լծված էինք այդ գործին, բժիշկը, ով ֆրանսիայից էր ժամանել, տեղեկացրեց, որ ժամանակի խնդիր ունենք և պիտի կատարենք վիրահատություն: Ուստի Վեհափառ Հայրապետի հետ միասին որոշում ընդունեցինք վիրահատությունը կատարել Հայաստանում:

Իմ խնդրանքով, որոշեցինք դրամահավաքի միջոցով վճարել վիրահատական ծախսերը, ինչպես և արեցինք: Ամենօրյա ձևաչափով Վեհափառ Հայրապետը իր անհանգստությունը և ուշադրությունն էր բերում մեր ընտանիքին: Այս ամենը դիտավորյալ կերպով ներկացնել իբրև թե եկեղեցին և Հայոց Հայրապետը անտարբեր են գտնվել իմ խնդրի վերաբերյալ՝ անընդունելի է և խիստ դատապարտելի:

Հոգևորականի կյանքը և դրամական միջոցները անփոփոխ չեն և կյանքի փուլեր կարող են լինել, երբ պետքի և կարիքի մեջ լինես և ժամանակներ լինեն, երբ լիության և բարօրության մեջ լինես: Ամեն պարագաներում փառք պիտի տանք երկնավոր Հորը այս կոչմանն արժանացնելու համար:

Ուստի՝ կրկին հարկ եմ համարում պահանջել այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ, հատկապես, երբ այն դիվական խաբկանքներով պիտի ներկայացվի իբրև թե ապացույց Եկեղեցու անգործության:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական»,- նշել է Տեր Սարգիսը։