Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվել
Հասարակություն

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարան

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:

«Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Քրեական վարույթով պարզվել էր, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել էր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել էին ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել էին փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: