Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Երեկ օկուպացված Ջրականի շրջանում ականի պայթյունների հետևանքով հայր և որդի ծանր վնասվածքներ են ստացել։
2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ականների պայթյուններից տուժածների թիվը հասել է 443-ի։ Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ։
«Այս սարսափելի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս ականների մահացու վտանգը, որոնք շարունակում են խլել անմեղ մարդկանց կյանքեր և ծանր վնասվածքներ պատճառել»,-նշվում է հաղորդագրության մեջ։