Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը
Ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարը օկուպացված Ստեփանակերտ է գնացել հպարտությամբ նկարահանել, թե ինչպես են քանդում Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը։
Այդ մասին ռեպորտաժ են պատրաստել նաև ադրբեջանական լրատամիջոցները: