Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Դադիվանք
«Most Traveled People» միջազգային ակումբի ճանապարհորդներն այցելել են օկուպացված Արցախի Դադիվանք:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ճանապարհորդները շրջել են նաև վանքի տարածքում և ծանոթացել օկուպացված Քարվաճառի շրջանի լեռնային լանդշաֆտին: Նշվում է, որ ճանապարհորդներին հայկական եկեղեցին ներկայացվել է իբր Կովկասյան Աղվանքի հնագույն հուշարձան:
Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 40 մարդ՝ 13 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Մեծ Բրիտանիայից։