Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում, այլ հարցերի թվում կքննարկվի նաև Վրաստանի հարցը․ տեղեկատվությունը տեղադրված է Եվրամիության պաշտոնական կայքում։
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և հիբրիդային գործողությունների արշավը, որն ուղղված է Եվրամիության և նրա անդամ պետությունների դեմ ու գնալով ավելի է սրանում։ Քննարկումը կվերաբերի Ռուսաստանի կողմից հիբրիդային գործողությունների ակտիվացմանը Եվրամիության արձագանքին, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցերին։
Քննարկումից առաջ նախարարները մտքեր կփոխանակեն ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիգայի հետ։
Խորհուրդը կքննարկի նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին, հատկապես նավագնացության ազատության հարցը։
Բացի այդ, նախարարները մտքեր կփոխանակեն Ղազայում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակի շուրջ։
Aliq.ge