Բելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Բելառուսի գրանցում ունեցող բեռնատարի վրա նախօրեին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Բելառուսի քաղաքացին ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իվան Նովիցկուն նախազգուշացրել են նման ագրեսիվ գործողությունները կրկնելուց։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը։
Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչներն ընդգծել են, որ հարձակման հետևանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ուկրաինայի իշխանությունների վրա։
Բացի այդ, Բելառուսը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում օրենքով սահմանված կարգով համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել։