Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել
Թուրքիան առաջարկել է Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար անվտանգության երկու առանձին միջանցք ստեղծել։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։
Թերթի տեղեկություններով՝ ուկրաինական նավերի համար Անկարան առաջարկել է դեպի Բոսֆորի նեղուց տանող երթուղի՝ Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով։ Ռուսական նավերը, թուրքական կողմի առաջարկի համաձայն, պետք է շարժվեն Վրաստանի և Թուրքիայի ափերի երկայնքով։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կողմերին էր փոխանցել նավերի վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։
Milliyet-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության նպատակն է պաշտպանել քաղաքացիական նավագնացությունը։ Այն նախատեսվում է իրականացնել 2022–2023 թվականներին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակում գործող հացահատիկային միջանցքի օրինակով։