Հանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք
Մամուլ

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անձամբ է լծվել Ստեփանավանի ընտրություններին և գրեթե ամեն օր շրջում է բնակարաններով՝ փորձելով ձայներ ապահովել իշխանական թեկնածուի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը գրեթե ամբողջությամբ վերցրել է իր ուսերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը գրեթե ամեն օր տուն առ տուն շրջում է Ստեփանավանում, այցելում բնակիչներին, անձամբ բաժանում քարոզչական թերթիկներ և ներկայացնում ՔՊ-ի թեկնածուին։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը փորձում է ամեն գնով ցույց տալ ՔՊ ղեկավարությանը, որ կարող է իր հայրենի Ստեփանավանում ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը։ Ըստ մեր աղբյուրների՝ պատգամավորն այս օրերին առավելապես կենտրոնացած է նախընտրական աշխատանքների վրա՝ անձամբ ներգրավվելով քարոզչության մեջ։

Ստեփանավանի ընտրությունները ՔՊ-ի համար սովորական համայնքային ընտրություններ չեն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իշխանական ուժի պարտությունից հետո Ստեփանավանը դարձել է այն համայնքներից մեկը, որտեղ ՔՊ-ն ցանկանում է վերականգնել իր դիրքերը և ցույց տալ, որ կարող է հաղթանակ ապահովել նաև այն տարածքներում, որտեղ ընտրողների աջակցությունը չի եղել իր օգտին։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Ընտրություններին մասնակցում են նաև «Ուժեղ Հայաստան», «Հայրենիք», «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս ընտրապայքարի մեջ է՝ «Գործարար» կուսակցության ցուցակով։

Հատկանշական է նաև Արփի Դավոյանի ակտիվության փոփոխությունը։ Մեր տեղեկություններով՝ եթե նախորդ շրջանում պատգամավորը հիասթափված էր ՔՊ-ից և կուսակցական ակտիվությամբ աչքի չէր ընկնում, ապա այժմ նա մեծ եռանդով ներգրավվել է նախընտրական գործընթացում՝ նպատակ ունենալով ապացուցել իր ազդեցությունն ու կազմակերպչական կարողությունները հարազատ համայնքում։

Ստացվում է՝ Ստեփանավանում ընտրական պայքարը միայն համայնքի ղեկավարի պաշտոնի համար չէ․ այն նաև ՔՊ-ի համար իր դիրքերը վերականգնելու, իսկ Արփի Դավոյանի համար՝ կուսակցության ներսում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու փորձություն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: