30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակը
Մամուլ

ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

11 իրավապաշտպան կառույցներ երեկ համատեղ հայտարարություն տարածեցին` պահանջելով անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը եւ դադարեցնել հետապնդումը նրա նկատմամբ: Արթուր Դանիելյանը, հիշեցնենք, համացանցային գրառումների համար է կալանավորվել, նրան խուլիգանություն եւ ԱԱԾ-ին արատավորելու համար են մեղադրում։ Հայտարարության հեղինակները մեղադրանքը համարում են անհամաչափ եւ քաղաքականապես մոտիվացված․ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում եւ դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսեւորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարացման ուղուն: Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում արված գրառումների համար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը, ինչն առերեւույթ անօրինական, անհամաչափ եւ քաղաքականապես մոտիվացված է: Առավել անօրինական եւ անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու եւ նրան պատժելու նպատակ է հետապնդում՝ հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում»:

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ երկամսյա կալանավորման որոշում են կայացրել, նրա հետ տեսակցությունները փակել: Վերոնշյալ հայտարարությանը որոշ իրավապաշտպան ՀԿ-ներ չեն միացել: Դանիել Իոաննիսյանը, որը նախկին իշխանությունների տարիներին ամենաբարձրն էր խոսում խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին, նույնպես չի միացել այս հայտարարությանը: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

- 11 ՀԿ համատեղ հայտարարություն է տարածել, քանի որ համարում են, որ անթույլատրելի է գրառման համար անձին կալանավորելը: Դուք չեք միացել այդ հայտարարությանը, ինչո՞ւ:

- Այս պահի դրությամբ մեզ համար անհստակ է եւ անմիարժեք, թե որ հայտարարություններն են մեղադրանքի հիմքում ընկած: Խոսքը որ գրառումների մասին է, դա հայտնի չէ: Ես այդ գրառումներից ոչ մեկին ծանոթ չեմ: Երբ այդ գրառումները կտրամադրեն մեր կազմակերպությանը, մենք կտրամադրենք մեր կազմակերպության իրավաբանին, եւ նա կտա իր կարծիքը: Դրա հիման վրա էլ կձեւավորվի մեր դիրքորոշումը: Քանի դեռ այդ գրառումներին ամբողջ ծավալով ծանոթ չենք, չենք կարող կարծիք արտահայտել:

- 11 ՀԿ նշում է, որ, անկախ գրառումների բովանդակությունից, չի կարելի մարդուն կալանավորել ֆեյսբուքյան գրառման համար, այս նախադեպը համարում են հակաժողովրդավարական:

- Նայած թե որ գրառման համար է խոսքը: Ասել, որ գրառման համար չի կարելի քրեական հետապնդում հարուցել, ինքնին սխալ է: Պարզ է, չէ՞, որ գրառումը կարող է հազար ու մի բան պարունակել: Վաղը ինչ-որ մեկին եթե կալանավորեն` Աբովյան փողոցում խուլիգանություն կատարելու համար, մենք քանի դեռ չենք տեսել՝ ինչ միջադեպ է տեղի ունեցել, չենք կարող գնահատականներ տալ:

- Բայց միջադեպը եւ գրառումը շատ տարբեր բաներ են: Կարող էին գոնե միայն վարույթ նախաձեռնել, արդյո՞ք կարելի է մարդուն կալանավորել գրառման համար եւ տեսակցություններն էլ փակել:

- Այստեղ կա խնդիր. կալանավորումը չեմ կարծում, որ տեղին է, սակայն դրանից ավելի մանրամասն չեմ կարող ասել:

- Իշխանական ու իշխանամերձ շրջանակները Ֆեյսբուքում պարբերաբար սպառնում են, հայհոյում, բռնության եւ ատելության խոսք են տարածում: Ինչո՞ւ նրանց նկատմամբ գործ չի հարուցվում, չեն կալանավորվում:

- Մենք բազմիցս տեսել ենք, որ քննչականը երկակի ստանդարտներ է կիրառում, սակայն կոնկրետ այս դեպքի մասով չեմ կարող ասել: