ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. Ուիթքոֆ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Մայամիում բանակցություններ են անցկացրել՝ նվիրված անվտանգության երաշխիքներին, Ուկրաինայի՝ ձմռանը նախապատրաստվելուն և հետպատերազմյան վերականգնմանը։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ձմռան նախաշեմին Ուկրաինայի էներգահամակարգի կայունությունն ապահովելու միջոցառումները, հացահատիկի արտահանումը, ինչպես նաև Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երկարաժամկետ մեխանիզմները, որոնք ուղղված են նոր հակամարտությունների կանխմանը։
Առանձին ուշադրություն է դարձվել հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը և Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին։