Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրո
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների բողոքի ցույցերի անկարգությունների վերածվելու հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրո։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կրթության նախարարությանը։
Իշխանությունները նշում են, որ վերջին մի քանի օրերին նկատվում է ցույցերի ինտենսիվության ակնհայտ նվազում։ Ներկայումս բողոքի ակցիաները տեղային բնույթ են ստացել՝ պայմանավորված կա՛մ տեղական քաղաքականացմամբ, կա՛մ կոնկրետ վայրերում առկա իրական խնդիրներով։
Հոկտեմբերի 9-ին բողոքի ցույցերի պատճառով փակված 141 ուսումնական հաստատությունների մեծ մասը գտնվում է մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս շրջանում, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում ու Լիոնի շրջակայքում։