Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կան
Ռուսական զորքերը կառավարվող ավիառումբերով հարվածել են Զապորոժիեի բնակելի շենքին։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան տասը մարդ վիրավորվել է։
Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ տուժել է 11 մարդ։ Վիրավորների թվում են 14-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան, որոնց վիճակը միջին ծանրության է։
Զապորոժիեում երկու տուժած ծանր վիճակում է, իսկ չորս մարդ հոսպիտալացվել է։
Ռուսական հարձակման հետևանքով Զապորոժիեի Շևչենկովսկի և Վոզնեսենովսկի շրջաններում վնասվել է առնվազն 26 բնակելի շենք, այդ թվում՝ 23 բազմահարկ շենք։ Վնասներ են արձանագրվել նաև ոչ բնակելի շինություններում։